Դու վառեցիր արևներն աչքերիս ու հանգցրիր…հենց նույն պահին…դու բերեցիր ամառն այն մոռացված և անէացրիր այնպես, ասես չէր էլ եղել…դու երկնքում աստղեր կախեցիր ու չքացրիր արևածագը…դու…դու ու°ր տարար երազներն այն սիրուն ու երազանքները…դու ու°ր տարար…
***
Դու գնում ես…Օրերն իրենց փոշին են դնում ճամփիդ վրա և ծածկում ոտնահետքերդ…Իսկ ես լուռ կանգնել ու նայում եմ քո հետևից…Իսկ ես աղոթում եմ մեր անցածի, եղած կամ չեղած ներկայի և, ով գիտե, գուցե նաև վերադարձիդ համար…բայց դու գնում ես…
