Archives

All posts for the month February, 2012

Դեյլ Քարնեգի…

Published February 27, 2012 by NoraGrig.

Հիշեք, որ ձեր զրուցակիցը կարող է լիովին սխալ լինել: Բայց նա այդպես չի կարծում:Մի քննադատեք նրան:Դա կարող է անել ցանկացած հիմար:Փորձեք հասկանալ նրան:Միայն իմաստուն,հանդուրժող և բացառիկ մարդիկ կարող են անել այդ:
***
Անձամբ ես սիրում եմ  սերուցքով ելակ, բայց ձուկը, չգիտես ինչու, սիրում է որդեր:Այդ պատճառով էլ, երբ ես գնում եմ ձկնորսության, ես չեմ մտածում այն մասին, թե ինչ եմ սիրում ես, այլ մտածում եմայն մասին, թե ինչ է սիրում ձուկը:
***
Եղեք զբաղված:Դա ամենաէժան դեղն է աշխարհում և միաժամանակ` ամենաարդյունավետնեչից մեկը:
***
Իհարկե ձեր ամուսինն ունի թերություններ: Եթե նա սուրբ լիներ, նա երբեք չէր ամուսնանա ձեր հետ..
***
Քննադատությունը նման է փոստային աղավնու.այն միծտ ետ է վերադառնում..
***
Մարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է` խոսել նրա հետ այն մասին, ինչը նա գնահատում է ամենից շատ..
***
Երբեք մի սկսեք ձեր զրույցը հայտարարելով` << Ես կապացուցեմ ձեզ այս-ինչը կամ այն-ինչը>>:Դա համարժեք է նրան, որ դուք ասեք` <<Ես ձեզանից խելացի եմ..>>..
***
Եթե դուք սխալ եք, ապա ընդունեք դա միանգամից և անկեղծ..
***
Երբ մենք ատում ենք մեր թշնամիներին, մենք նրանց իշխանություն ենք տալիս մեզ վրա:Նրանք ազդում են մեր քնի, ախորժակի, ճնշման, առողջության և մեր երջանկության վրա: Մեր ատելությունից նրանց ոչինչ չի լինում, բայց դրանից մեր կյանքը վերածվում էցնորքի….

Սեր….

Published February 23, 2012 by NoraGrig.

Պողոս Առաքյալի աոաջին թուղթը կորնթացիներին.
… Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում, չէ՞ որ հեթանոսներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես և ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ… Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ՝ կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ՝ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ՝ ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ՝ ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում…Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը՝ սերն է…

ՖՐԱՆՍՈՒԱ ԴԸ ԼԱՐՈՇՖՈՒԿՈ…

Published February 23, 2012 by NoraGrig.

Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են սխալներ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը: Հիրավի արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խելագարի, բայց ոչ հիմարի պես: Սիրո դեմ կան զանազան դեղեր, բայց ոչ մեկը հուսալի չէ: Սերը մեկն է, բայց դրա նմանակությունները` հազարավոր: Սիրային արկածներում ինչ ասես կա, բացի սիրուց: Իսկ ոչ մի կեղծիք երկար չի կարող թաքցնել սերը` երբ այն կա, կամ դրսևորել, երբ այն չկա: Սերը կրակի նման հանգիստ չունի: Նա դադարում է ապրելուց, հենց որ դադարում է հուսալ կամ վախենալ:
Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին: Սիրո մեջ մենք հաճախ ավելի շատ երջանիկ ենք լինում նրանով, ինչը չգիտենք, քան նրանով, ինչը գիտենք: Բնավորության հաստատակամությունը մարդկանց ստիպում է դիմադրել սիրուն, բայց միաժամանակ նա այդ զգացմունքին հաղորդում է հրայրք ու երկարատևություն: Թույլ մարդիկ, ընդհակառակն, հեշտությամբ տեղի են տալիս կրքերին, բայց երբեք ինչպես հարկն է լի չեն դրանցով: Հավատարմությունը սիրո մեջ` դա հավերժական անհավատարմություն է, որը մեզ դրդում է հերթով հրապուրվել սիրելի մարդու բոլոր հատկություններով` գերադասություն տալով դրանցից մերթ մեկին, մերթ մյուսին: Այսպիսով հավատարմությունը դառնում է անհավատարմություն, բայց սահմանափակ, այսինքն` կենտրոնացված մի առարկայի վրա:
Նա, ում դադարել են սիրել, սովորաբար ինքն է մեղավոր, որ ժամանակին դա չի նկատել…


ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ…Ծնողների և երեխաների մասին…

Published February 23, 2012 by NoraGrig.

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը: Տեսակի շարունակումը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժանիքների և ազնվաբարո գործերի պահպանումը բնորոշ է միայն մարդուն: Չէ՞ որ, անշուշտ, յուրաքանչյուրին պետք է հայտնի լինի, որ ամենաազնվաբարո գործերն ու նախաձեռնությունները ծագում են այն մարդկանցից, ովքեր երեխա չունեն, և ձգտում են սերունդներին իրենց ոգու պատկերները թողնել, քանի որ արդեն չի հաջողվել իրենց մարմնի նկարագրերը նրանց թողնել. այնպես որ սերնդի հոգսն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր ժառանգ չունեն: Նրանք, ովքեր առաջինն են հռչակավոր դարձնում իրենց տոհմը, ավելի ներողամտորեն են վերաբերվում իրենց զավակներին՝ համարելով նրանց ոչ միայն իրենց տոհմի, այլ նաև իրենց գործի շարունակությունը, այսինքն` ոչ միայն երեխաներ, այլ նաև ստեղծագործություններ….

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ …

Published February 23, 2012 by NoraGrig.

… Մարդ ինչքան շատ է դառնություն ճաշակել, այնքան ավելի մոլեգնաբար է ծարավում քաղցրի: Իսկ մենք, հնացած առաքինությունների քղամիդ հագած և մեր մեծամտության ու կատարյալ անմեղանչականության համոզմունքի մշուշի միջով միմյանց վրա նայելով՝ այդ բանը չենք հասկանում:
Դուրս է գալիս մի բավական հիմար և… շատ դաժան բան: Իբրև թե՝ ընկած մարդիկ են… Իսկ ընկած մարդիկ ի՞նչ են: Ամենից առաջ՝ մարդիկ, նույն ոսկորը, արյունը, նույն միսը և նույն ջղերը, ինչ որ մենք ունենք: Այս մասին ամբողջ դարեր է, որ օրը օրին ասում են մեզ: Իսկ մենք լսում ենք և… սատանան գիտի, թե ինչքան անհեթեթ բան է այս բոլորը: Իսկապես, մենք ինքներս էլ ընկած ենք, և թերևս, մինչև անգամ շատ խորն ընկած… կատարյալ մեծամտության և այն համոզմունքի անդունդը, թե մեր ջղերը և ուղեղը գերազանց են այն մարդկանց ուղեղից ու ջղերից, որոնք միայն նվազ խորամանկ են, քան մենք, ավելի վատ են կարողանում լավ ձևանալ, քան մենք ենք ձևանում… Սակայն բավական է այս մասին: Այնքան հին է այս բոլորը… որ մինչև անգամ ասելն ամոթ է…


ՀԵՆՐԻ ՄԵՆՔԵՆ….ԿԱՆԱՅՔ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԻԿ….

Published February 23, 2012 by NoraGrig.

   Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստնությունը գալիս է տարիների հետ:
Սերը նման է պատերազմի. այն հեշտ է ծագում, բայց խիստ դժվար է նրան կանգնեցնել: Տղամարդը միշտ փնտրում է մեկին, ում առաջ կարող է հպարտանալ: Կինը միշտ փնտրում է այն ուսը, որի վրա կարող է խոնարհվել: Սակայն մի հարցում տղամարդիկ ու կանայք անպայման համերաշխ են. և առաջինները, և երկրորդները կանանց չեն վստահում: Տղամարդիկ շատ ավելի լավ են ապրում, քան կանայք: Նախ, նրանք ավելի ուշ են ամուսնանում, երկրորդ` ավելի շուտ են մահանում: Սիրեկանը թիվ 2 զոհն է: Միակ իսկապես երջանիկ մարդիկ ամուսնացած կանայք և չամուսնացած տղամարդիկ են: Բայց որքան էլ ամուսնացած կինը երջանիկ լինի, նա միշտ հաճույքով նկատում է, որ կան տղամարդիկ, որ չցանկանային իրեն տեսնել չամուսնացած:  

Ամուրին միշտ էլ ավելին գիտի կանանց մասին, քան ամուսնացածը, այլապես նա էլ ամուսնացած կլիներ: Կանայք, որպեսզի կարողանաք պահել ձեր ամուսիններին, ստիպեք նրանց մի փոքր խանդել: Իսկ որպեսզի կարողանաք կորցնել ձեր ամուսիններին, ստիպեք նրանց խանդել մի փոքր ավելի:
Ոչ մի աբսուրդ չկա այն աքսիոմայի մեջ, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհը անցնում է նրա ստամոքսով: Սովորական տղամարդու ճաշակն այնքան պարզունակ է, որ նա չի տարբերակում լավ կերակուրը վատից: Եվ նրա սիրտը տանող իրական ճանապարհը անցնում է կոկորդով: Եթե կանայք իսկապես իմանային իրենց կանացի անելիքը, նրանք վաղուց կհրաժարվեին խոհարարությունից և կզբաղվեին գարեջրագործությամբ, գինեգործությամբ և սպիրտային խմիչքների արտադրությամբ:


ՄԱՐՍԻԼԻՈ ՖԻՉԻՆՈ…

Published February 23, 2012 by NoraGrig.

     Բնության մեջ յուրաքանչյուր բան հանդիսանում է կամ պատճառ՝ ուղղված դեպի մեզ, կամ հետևանք՝ մեզնից բխող: Եթե կան սոսկ երկու ճշմարտություններ, ապա ահա դրանք. 1) սիրեք միայն ինքներդ ձեզ և ապրեք ներկայով, 2) սիրեք բոլորին և մտածեք հավերժության մասին:
Գեղեցկությունը եռյակ է՝ հոգու, մարմնի և ձայնի գեղեցկություն: Հոգու գեղեցկությանը հասնում են խելքով, մարմնինն ընկալվում է տեսողությամբ, ձայնը՝ միայն լսողությամբ: Իսկ սերը այդ գեղեցիկը վայելելու ցանկություն է: Գեղեցկությունն իր հերթին մի ճառագում է , որ ներարկվում է մարդկային հոգում:
Գոյություն ունի սիրո երկու տեսակ՝ մեկը սովորական է, մյուսը՝ փոխադարձ: Սովորական է, երբ սիրելին չի սիրում սիրահարվածին: Այդ ժամանակ սիրողը լիովին մեռած է: Իսկ երբ սիրելին պատասխանում է սիրուն, ապա սիրահարվածը, ծայրահեղ դեպքում, ապրում է նրա մեջ: Եվ սրանում ամփոփված է ինչ-որ սքանչելի մի բան:

ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈ….

Published February 23, 2012 by NoraGrig.

Տարակուսանքի պահերին, երբ մարդը վարանումների մեջ է, երբ նա, այսպես ասած, կանգնած է երկընտրանքի առաջ՝ չիմանալով, թե որ ճանապարհով գնա, և նույնիսկ այն ժամանակ, երբ նա արդեն ընտրել է ճամփան ու պատրաստ է ոտք դնել այնտեղ, մի ինչ-որ խորհրդավոր ձայն ետ է պահում նրան: Թվում է՝ վերջ, բնածին հրապույրները, համակրանքները, ողջամտությունը, նույնիսկ կանխորոշված նպատակի գիտակցումը նրան կանչում են դեպի այդ ուղին, բայց միևնույն ժամանակ նրա հոգին չի կարողանում դեն նետել իրենից անբացատրելի ազդեցությունը չգիտես որտեղից եկող անտեսանելի ուժի, որը թույլ չի տալիս գնալ այնտեղ, ուր պատրաստվում էր մեկնել: Եվ հետո մշտապես պարզվում է, որ եթե նա գնար այն ճանապարհով, որն ընտրել էր ի սկզբանե և որը, համաձայն նրա սեփական գիտակցության, պարտավոր էր ընտրել, ապա դա նրան կտաներ դեպի կործանում… Վարանման պահերին համարձակորեն հետևիր ներքին ձայնիդ թելադրանքին, եթե լսել ես այդ ձայնը՝ թեկուզ այն բանի համար, որ բացի այդ ձայնից ուրիշ ոչ ոք քեզ չի դրդել վարվել այնպես, ինչպես նա է խորհուրդ տալիս…

Follow

Get every new post delivered to your Inbox.