Այդ մարդը նրա դիակը զմռսել տվեց և տարավ իր ծննդվայրը, Ղրիմ: Նա մինչև անգամ նրա անշունչ մարմնից չէր ուզում բաժանվել: Ես գնացի նրա հուղարկավորությանը: Ոչ ոք չէր ուղեկցում նրա դագաղը, բացի մի քանի քահանաներից, ինձնից, խոհարարից, աղախնից, կոշկակարից` իր կնոջ հետ և տանտիրուհուցս: Ո՞վ էր ճանաչում Ալինային: Ես տեսա նրան մոտիկից: Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա: Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ: Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին: Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը: Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը: Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից: Զգացի, որովհետև, երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով: Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երես դարձնելով ինձնից: Իսկ նա դագաղի ապակու միջից ժպտաց ինձ: Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով,որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա: Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ միայն գերեզման պիտի հետևե ինձ և ով՛ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն: Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք,բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չիմարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր. պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունի միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
— Իսկական սերն Ալինա է…
Գրքեր…
All posts in the Գրքեր… category
Անտուան դը Սենտ Էքզյուպերի..Փոքրիկ Իշխանը..
Published February 19, 2012 by NoraGrig.Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում…Եվ չեն կարողանում գտնել այն, ինչ փնտրում են…Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ…Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել…
***
Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես եերկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. << Այնտեղ ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…>>
***
Իմանալ կարելի է հիմա միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն…
***
Միայն սիրտն է սրատես…Ամենակարևորը աչքով չես տեսնի…
***
Եթե թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս…
***
Մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք…
***
Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձնից…
***
Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում….
Շարլոթ Բրոնտե, Ջեյն Էյր…
Published January 28, 2012 by NoraGrig.Միայն թուլակամ ու հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ-որ նրանց վիճակված չէ…
***
ՄԻ խոսքը երբեմն ավելի ջերմ կարող է հնչել , քան բազմաթիվ ուրիշ խսքեր…
***
Գուցե դուք կարծում եք, որ ես ավտոմատ եմ, անզգա մեքենա: Սակայն ես նույնպիսի հոգի ունեմ, ինչպես և դուք..և նույնպիսի սիրտ: Ես այժմ խոսում եմ ձեզ հետ արհամարելով սովորություններն ու պայմանականությունները, և անգամ, դեն նետելով այն ամենն, ինչ երկրային է….

…Ֆենիմոր Կուպեր, Լրտեսը…
Published January 24, 2012 by NoraGrig.Չկան կանոններ, առանց բացառությունների…
***
Դիմագծերը մատնում են հաճախ`
Ինչ է թաքցնում սիրտը կրծքի տակ,
Եվ հայելու պես մեր սիրտը,ավաղ,
Արտացոլում է սեր ու կարեկցանք…
Ահա թե ինչու փորձն է ուսանում`
Թաքցնել հոգու գաղտնիքն հավիտյան,
Քանզի չի կարող մարդն այս աշխարհում,
Առանց դիմակի ապրել մի վայրկյան…
***
Երջանկությոանը երկար սպասելը բոլորովին էլ ուրախություն չի բերում…

Ալբերտո Մորավիա,Չոչարա…
Published January 19, 2012 by NoraGrig.Աշխարհում միայն երկու տեսակ մարդիկ կան. հիմարներ և խելացիներ: Նրանք,ովքեր այդ բանը հասկանում են, երբեք չեն ուզի պատկանել առաջին տեսակին…
***
Մեռածներ ենք մենք բոլորս, թեև մեզ թվում է, թե ապրում ենք…քանի դեռ մենք մեր կենդանության ապացույցը տեսնում ենք մեր ունեցած կտորի մեջ, մեր սարսափի մեջ, մեր աննշան գործերի մեջ,մեր ընտանիքների և զավակների գոյության մեջ, մենք պետք է համարվենք մեռածներ…միայն այն ժամանակ,երբ մենք կնկատենք, որ մենք մեռել ենք, որ մեռել ենք վաղուց, որ հոտել ենք, քայքայվել, որ մեզանից մի կիլոմետրի վրա դիակի գարշահոտություն է փչում, միայն այն դեպքում կսկսենք մենք հազիվհազ ցույց տալ կենդանության նշան…
***
Ապրել նշանակում է հազար ու մի բան անել առանց պատճառի,հանուն համակրանքի կամ քամահրանքից դրդված,մցված ոգևորությունից կամ նույնիսկ հենց այնպես, խաղի համար…
Հենրի Ռայդեր Հագարտ,Մոնթեսումայի դուստրը…
Published January 16, 2012 by NoraGrig.Տղամարդը կարող է շատ կանանց սիրել,բայց և այնպես հավատարիմ մնալ մեկին,նրանցից ամենալավին: Սիրո օրենքի տառը նա կարող է խախտել և միաժամանակ սրբությամբ պահպանել այդ օրենքի ոգին և էությունը:
***
Թեկուզ և անջատ` միասին ենք հոգով…
***
Նա`ով ըմբռնել է մարդկանց բնավորությունը,կարող է դառնալ տղամարդկանց տիրակալը կամ թե նրանց տիրակալների` կանանց տիրակալը…
***
Բարի սիրտ ունեցող մարդկանց վրիպումները հաճախ ավելի լավ են,քան անսիրտ մարդու հաջողությունները…
***
Իմ կյանքն ինձ համար ոչինչ է…իսկ քո սերն ամեն ինչ է…
***
Լավ է ազատ մեռնել, քան ստրուկ ապրել…
***
Նրանք, ովքեր երկրիս երեսին թանկ ու սրտակից են եղել միմյանց համար, երբևիցե կհանդիպեն մի այլ աշխարհում…

