Կոկո Շանել…

All posts in the Կոկո Շանել… category

Մտքեր Շանելից…

Published February 8, 2012 by NoraGrig.

Ես ամեն օր սկսում եմ իմ կյանքը նորից…
***
Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել…
***
Ոչ ոք ինձ  ոչինչ չի սովորեցրել: Ես ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն, միայնակ…
***
Եթե դուք ծնվել եք առանց թևեր, ապա մի խանգարեք, որպեսզի նրանք աճեն…
***
Լինել միշտ նորաձև հնարավոր չէ:Ես ձգտում եմ ստեղծել դասականը:

Կոկո Շանել…

Published January 16, 2012 by NoraGrig.

Հավանաբար  դուք  հաճախ եք մտածել,թե ինչպես են հասնում մեծ հաջողությունների…Ուրեմն իմացեք,որ  ամենակարևոր բանը ցանկությունն է:Եթե կա մի բան,որը դուք կցանկանաք ունենալ,ապա կունենաք,եթե իսկապես  շատ ցանկանաք: Աշխարհում եղել են  և կան այնպիսի մարդիկ,որոնց անուններն անգամ ունեն մեծ  նշանակություն: Սակայն սխալված կլինեք,եթե կարծեք, թե նրանք նկատելի հաջողությունների  հասել են  պատահականորեն կամ էլ  բացառապես  մեկ ուրիշի օժանդակությամբ…Այդպիսի մարդկանց շարքերում  իր հաստատուն տեղն ունի  ֆրանսիացի մոդելյեր Կոկո Շանելը ( Գաբրիել  Բոնյոր Շանել):Նա ծնվել է  աղքատ ընտանիքում: Տասներկու տարեկան հասակում նրան հանձնում են  մենաստան: Սակայն,երբ  լրանում է աղջկա տասնութ տարին,նա  թողնում է մենաստանը և մեկնում  է Փարիզ: Սկզբում  աշխատում է   հագուստի խանութում, որպես  վաճառողոուհի: Իսկ ազատ  ժամանակ  երգում է կաբարեում: Հետո ծանոթանում  և  սիրահարվում է  անգլիացի արդյունաբերող  Արթուր Կապելին: Հենց նրա օգնությամբ էլ  Շանելը բացեց իր առաջին խանութը Փարիզում,որտեղ վաճառվում էին միայն գլխարկներ:Երկու տարի անց նա  Դովիլում բացում է իր առաջին նորաձևության տունը: Սակայն   առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է նրա գործունեությունը: Պատերազմից  հետո ` 1919 թ.  Փարիզի  << Կամբոն >> փողոցում  նա  կրկին բացեց նորաձևության տուն: 1921 թ.  հայտնվեց  Շանելի  հայտնի  օծանելիքը:Այնուհետև  նա  աշխարհին  ներկայացրեց   <<փոքր  սև  զգեստ >>-ը, որը կարելի էր կրել թե օրվա  ընթացքում, թե  երեկոյան: Երկրորդ  համաշխարհային  պատերազմը հարկադրեց   Շանելին  փակել  նորաձևության  տունը  և  խանութները:Իսկ պատերազմի   ավարտից  հետո  նա մեկնեց  Շվեյցարիա:Սակայն  1954 թ.  71-ամյա   Կոկո Շանելը վերադարձավ  նորաձևության  աշխարհ  և  արժանացավ  մեծ փառքի  և գնահատանքի…
Շանելը մահացել է  1791 թ.  , Լոզանում  ( Շվեյցարիա )` 88 տարեկան հասակում:
Այնպես որ, փորձեք հավատալ  ձեր ցանկությունների  իրագործմանը  և  կտեսնեք, որ հաջողությունը  կգտնի  նաև   Ձեզ…

Follow

Get every new post delivered to your Inbox.