Այսօր այնպես ուզում եմ խոսել աշխարհիս ամենագեղեցիկ զգացմունքների մասին:Այսօր այնպես ուզում եմ ասել քեզ, որ չեմ ատում քեզ, և չնայած անցած դառնություններին, դու դեռ հարազատ ես ինձ…
Հիշու°մ ես` մի ժամանակ լավ ընկերներ էինք…Որքան հաճախ եմ հիշում և որքան…
Ու հիմա գրում եմ քեզ, որպես այն հին օրերի, այն գեղեցիկ օրերի ընկերոջ:Մենք այդպես էլ չճանաչեցինք միմյանց և գուցե անգամ չճանաչենք երբևէ,սակայն կուզեմ իմանաս, որ չեմ ափսոսում ոչնչի համար..Չեմ ափսոսում այն ժամերի համար,որոնք անցկացրել եմ մտածելով քո մասին,իմ մասին,գարնան կամ տերևաթափի,տխրության կամ հիացմունքի մասին…Հավատա, որ չեմ չարանում տեսնելով քո երջանկությունը և հիվանդագին խանդ չեմ տածում նրանց հանդեպ, որոնց բաժին ես հանել քո այդ երջանկությունից…
Այս վաղ ժամին ես նայում եմ պատուհանից դուրս և թվում է.թե այս նոր բացվող օրը միակն է լինելու…Այնպես որ հիմա կուզեմ մի լավ շնչել այս` դեռևս չախտոտված օդը…Այո,այսօր այնպես ուզում եմ խոսել անկեղծության ու հոգատարության մասին,վստահության ու նվիրվածության մասին:Այսօր չեմ վախենում ասել,որ ես սիրում եմ իմ թշնամիերին:Եվ այսօր եմ հասկանում,որ հենց նրանք են, որ ուժ են տալիս մրցելու, հաղթելու համար..Այսօր ուզում եմ բարձրաձայն բղավել, որ շատ եմ սիրում իմ ընկերներին և հարազատներին…Այսօր..Այսօր հանկարծ նկատեցի, որ կան բաներ, որոնք իսկապես տնօրինվում են մարդու կողմից:Այն բոլոր դժվարություններն ու փորձությունները, որոնք քայլում են մեր կողքով և հաճախ կանգնում են մեր ճամփին, միայն նրա համար են, որ սովորենք պայքարել մեր նպատակների,մեր սիրելիների համար…
Այն ինչ գրում եմ այսօր շատ սովորական է: Բայց այն զգացումը, որը ստիպում է գրել, նման չէ մյուս զգացմունքներին.ո՛չ կարոտ է, ո՛չ դատարկություն, ո՛չ էլ…Պարզապես այսօր ուզում եմ խոսել աշխարհիս ամենագեղեցիկ, ամենաանկեղծ զգացմունքների և Մեր անցած ամառների մասին…
Նամակ…
All posts in the Նամակ… category
Դերասան Չարլի Չապլինը դստերը…
Published February 5, 2012 by NoraGrig.Դստրիկս
Այս նամակի հետ քեզ ուղարկւոմ եմ չլրացաված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ դու ծախսես երկու ֆրանկ, հիշեցրու ինքդ քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին:
Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը:
Գիտե°ս, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղել եմ լարախաղացների համար: Բայց քեզ ,աղջիկս, պետք է մի ճշմարտություն ասեմ. մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները է` երերուն լարի վրա:
Ուզում եմ հավատալ, որ Ծննդյան այս գիծերը հրաշալիքների գիշեր է:Ես կցանկանայի ,որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն ամենը, ինչ ցանկացա ասել քեզ:
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել: Փորձիր և դու…
Համբուրում եմ քեզ, սիրելի Ջերալդինա…….

