Եթե աշխարհիս ճանապարհները
Լինեին միակողմանի լոկ գալու համար,
Եվ ոչ գնալու…
Դու ինձ կարող ես հիմա չլսել.
Եվ մի էլ լսիր,
Գնա…Ու ինքդ նույնը հասկանաս
Եվ հասկանալով նաև հասկացնես,
Որ աշխարհումս ճշմարտությոունը ապրվում է լոկ:
-Բարի ճանապարհ,
Կյանքի վճռական բոլոր պահերին,
Միշտ էլ լռում են մի քանի րոպե,
Այդպես է նաև ճանապարհելիս
Նաև հապշտապ…
Ահա թե ինչու հոգուս խորքերում ու լեզվիս վրա,
Բազմակետերն են խոսքերին հաղթում,
Եվ ինչ-որ զեռուն բառել են վխտում.
<< Իհարկե…Սակայն…և այսուհանդերձ >>
Եվ այսուհանդերձ, թերևս գուցե
-Բարի ճանապարհ…..
Պարույր Սևակ..
All posts in the Պարույր Սևակ.. category
Պարույր Սևակ,Գիտես սիրելիս…..
Published January 15, 2012 by NoraGrig.Գիտե°ս սիրելիս
Ով է անխելքը,
Եվ անբուժելի
Որ խոցն ու վերքը,
Երբ ոչ թե կոտրում,
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն
Հարվածող ձեռքը…
Գեղեցիկ ես դու,ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ կախարդել ես,ինչպես բոլորը,որոնց չեն տիրել,
Եվ անսովոր ես,քանի որ նոր ես….