Պոեզիա և փիլիսոփայություն…

All posts in the Պոեզիա և փիլիսոփայություն… category

Պաբլո Ներուդա ,Եթե դու մոռանաս ինձ….

Published May 10, 2012 by NoraGrig.
Մի բան կա,

որ ուզում եմ իմանաս..
Գիտես թե ինչ է,երբ նայում եմ

բյուրեղյա լուսնին, կարմիր ճյուղերին
դանդաղ աշնան` պատուհանից այն կողմ,

եթե հպվեմ խարույկի անշոշափելի մոխրին

կամ կնճռոտ մարմնին կոճղի,
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կարծես ամեն բան, ինչ գոյություն ուներ,
հոտերը, լույսերը, մետաղները,
փոքրիկ նավակներ էին` լողացող

իմ կղզիներից քո կղզին, ուր դու էիր ինձ սպասում:

Հիմա, եթե քիչ-քիչ դադարես ինձ սիրել,

ես էլ կդադարեմ քեզ սիրել քիչ-քիչ:
Եթե հանկարծ մոռանաս ինձ,չփնտրես,
ես էլ քեզ արդեն մոռացած կլինեմ:
եթե կարծում ես` սա երկար ու խելագար մի բան է,
պաստառների քամին անցավ կյանքիս միջով,
և դու մտածեցիր լքել ինձ ծովափին

իմ սրտի, ուր արմատներ էի ձգել,
հիշիր,որ այդ օրը,այդ ժամին

ես զենքերս ցած կդնեմ,ու արմատներս կգնան  ուրիշ հող փնտրելու:

Բայց,եթե ինչ-որ մի օր, ինչ-որ մի ժամի
զգաս, որ ինձ համար էիր ստեղծված
դաժան քաղցրությամբ,
 եթե ինչ-որ մի օր մի ծաղիկ  ցատկի շուրթերիդ մոտ` փնտրելու ինձ,

օ իմ սեր, իմ միակ,
կրակը նորից կբոցկլտա իմ մեջ,
ներսումս ոչինչ չի մարել, չի մոռացվել,
իմ սերը քո սիրով է սնվում, սիրելիս,

ու այն քո ձեռքերում կլինի այնքան,  ինչքան որ դու կապրես`չլքելով ինձ:

Անգլերենից թարգմ. Հասմիկ Սիմոնյանը


Պաբլո Ներուդա. Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր …

Published May 10, 2012 by NoraGrig.
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Օրինակ` գրել. <<Գիշերը ջարդուփշուր եղավ,
Ու հեռվում կապույտ աստղերը դողացին>>:
Երկնքում պտտվում է գիշերվա քամին ու երգում:
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Ես սիրում էի նրան, երբեմն նա էլ ինձ էր սիրում:
Այս գիշերվա պես գիշերներին ես գրկում էի նրան
Ու համբուրում էի կրկին ու կրկին անվերջանալի երկնքի ներքո:
Նա սիրում էր ինձ, ու երբեմն էլ ես էի սիրում նրան,
Ինչպես չսիրել նրա աչքերը մեծ, որ նայում էին անթարթ ինձ:
Ես կարող եմ գրել ամենատխուր տողերը այս գիշեր:
Մտածել, որ չունեմ: Զգալ, որ կորցրեցի:

 

Եվ լսելու համար այս աժդահա գիշերը, որ առանց նրա թվում է վիթխարի:
Ու բանաստեղծությունն ընկնում է հոգուս մեջ, ինչպես ցողը` խոտին:
Եվ կարևոր է արդյոք այն, որ իմ սերն անկարող գտնվեց`
պահելու նրան իմ կողքին: Աստղազարդ է գիշերը, ու նա իմը չէ:
Ահա և ամբողջը: Հեռվում մեկը երգում է: Շատ հեռվում:
Առանց նրա դժբախտ է իմ հոգին ու կորստյան մատնված:
Հայացքս անվերջ որոնում է նրան,
Սիրտս նրան է փնտրում, ու նա իմը չէ:
Նույն ճերմակող գիշերն է,  նույն ծառերը,
Միայն մենք նույնը չենք, այլևս նույնը չենք:
Այլևս չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց ինչպես էի սիրում ես նրան:
Ձայնս փորձում է թափանցել քամու մեջ` շոշափելու ականջը նրա:
Ուրիշինը: Ուրիշինը կլինի նա: Ինչպես իմ համբույրներին էր
պատկանում նախկինում: Նրա ձայնը: Մարմինը լուսե: Աչքերը անսահման:
Այլևս չեմ սիրում նրան, ճիշտ է, բայց գուցե դեռ սիրում եմ նրան:
Ինչ կարճ է տևում սերը, իսկ մոռացումը` երկար:
Այս գիշերվա պես գիշերներին ես գրկում էի նրան:
Առանց նրա ես կորցնում եմ իմ հոգին:
Բայց սա նրա պատճառած վերջին ցավն է, որից տառապում եմ այսքան,

Ու սա էլ վերջին տողն է, որ գրում եմ հիմա:

Անգլերենից թարգմ. Հասմիկ Սիմոնյանը

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ,ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ…

Published April 28, 2012 by NoraGrig.

 

Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:
Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:
Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ…
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան…
Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`

Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:

Անգլերենից թարգմ. Հասմիկ Սիմոնյանը

Հատված “Ալինա” վիպակից…

Published April 9, 2012 by NoraGrig.

Այդ մարդը նրա դիակը զմռսել տվեց և տարավ իր ծննդվայրը, Ղրիմ: Նա մինչև անգամ նրա անշունչ մարմնից չէր ուզում բաժանվել: Ես գնացի նրա հուղարկավորությանը: Ոչ ոք չէր ուղեկցում նրա դագաղը, բացի մի քանի քահանաներից, ինձնից, խոհարարից, աղախնից, կոշկակարից` իր կնոջ հետ և տանտիրուհուցս: Ո՞վ էր ճանաչում Ալինային: Ես տեսա նրան մոտիկից: Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա: Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ: Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին: Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը: Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը: Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից: Զգացի, որովհետև, երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով: Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երես դարձնելով ինձնից: Իսկ նա դագաղի ապակու միջից ժպտաց ինձ: Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով,որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա: Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ միայն գերեզման պիտի հետևե ինձ և ով՛ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն: Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք,բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չիմարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր. պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունի միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…
— Իսկական սերն Ալինա է…

ԻՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ…

Published April 9, 2012 by NoraGrig.

Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան: Գեղեցիկ սեռը նույնքան խելք ունի, որքան տղամարդկանց սեռը: Կանայք նույնիսկ տղամարդկանց դարձնում են ավելի հղկված: Նրանք չափազանց կարելից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից: Տղամարդու համար չկա ավելի ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար՝ ասել, թե նա տգեղ է: Տղամարդը խանդում է, երբ սիրում է, կինը՝ նույնիսկ երբ չի սիրում, քանի որ երկրպագուները, որոնք նվաճվել են այլ կանանց կողմից, անհետանում են իր երկրպագուների շրջանակից: Կնոջ բաժինը իշխելն է, տղամարդունը՝ թագավորելը, քանի որ իշխում են կրքերը, բայց կառավարում է խելքը:


Լաո Ցզի…

Published April 8, 2012 by NoraGrig.

Պարտականությունն առանց սիրո դառնում է բեռ: Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննադատամոլ: Դաստիարակությունն առանց սիրո ծնում է հակասություններ: Կարգուկանոնն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր: Առարկայական գիտելիքներն առանց սիրո մարդուն դարձնում են միշտ իրավացի: Տիրելն առանց սիրո մարդուն դարձնում է ժլատ: Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է ֆանատիկոս: Վայ նրանց, ովքեր ժլատ են սիրո հարցում: Ինչու ապրել, եթե ոչ սիրելու համար:

Ամեն ինչ քո ձեռքերում է…

Published March 30, 2012 by NoraGrig.

ժամանակներում ապրում էր մի Վարպետ` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի օր մտածեց. «Իկս կա՞ մի այնպիսի հարց, որին մեր Վարպետը չէր կարողանա պատասխանել»: Նա գնաց մի մարգագետին, բռնեց ամենաեղեցիկ թիթեռին ու թաքցրեց նրան իր ձեռքերում: Թիթեռը թաթիկներով կպչում էր նրա ձեռքիրից ու աշակերտին խուտուտ էր տալիս: Ժպտալով նա մոտեցավ Վարպետին ու հարցրեց.
- Ասեք` ինչ թիթեռ է ձեռքերումս: կենդանի՞, թե՞ մեռած:
Նա ամուր սեղմում էր ձեռքերը ու պատրաստ էր ամեն վայրկյան ավելի ուժեղ սեղմել իր ճշմարտության համար:
Առանց աշակերտի ձեռքերին նայելու Վարպետն ասաց.
- Ամեն ինչ քո ձեռքերում է…

Մարկեսի 13 մտքերը…

Published March 30, 2012 by NoraGrig.

1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես…
8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
9. Հնարավոր է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն ՄԻԱԿԻՆ: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
10. Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
11. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ:
12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
13. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ…

Published March 28, 2012 by NoraGrig.

Բարեկամության գլխավոր արգասիքը թեթևացնելն ու ազատագրելն է գերլեցունությունից ու լարվածությունից, որոնք հարուցում ու պատճառում են ամեն տեսակ կրքեր: Մենք գիտենք, որ խցանման ու շնչարգելակման ախտերն ամենավտանգավորն են մարմնի համար: Նույնն է նաև հոգու պարագայում… Ոչ մի դեղամիջոց այնպես չի թեթևացնում սիրտը, ինչպես իսկական ընկերը, որի հետ կարող ես կիսել քո վիշտը, ուրախությունը, երկյուղանքը, հույսերը, կասկածները, դիտավորություններն ու այն ամենը, ինչ կուտակվել ու ճնշում է սիրտդ: Դա մի տեսակ քաղաքացիական խոստովանանք է կամ մեղաց թողություն…
Պյութագորասի ասացվածքը՝ «Սիրտդ մի կրծիր», փոքր-ինչ մթին է, բայց ճիշտ իմաստ ունի: Եթե կտրուկ արտահայտվենք՝ իհարկե, նա, ով չունի բարեկամներ, ում առաջ կարող է բացվել, սեփական սրտի հաննիբալ է: Սակայն մի բան կա, որ միանգամայն հրաշալի է… Երբ քո Ես-ը բացում ես ընկերոջդ առաջ՝ դա հանգեցնում է երկու հակադարձ արդյունքի. կամ կրկնապատկվում է ուրախությունդ, կամ վիշտդ է կիսվում:

Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս…

Published March 28, 2012 by NoraGrig.

Փորձը ցույց է տալիս, որ մարդը մոլորյալ է համարում ամեն մի մարդու և վատ՝ ամեն մի գիրք, եթե այն չի համընկնում իր հայացքներին: Արդյունքում բոլոր սահմանափակ մարդիկ ձգտում են մշտապես խայտառակել ծանրակշիռ ու լայն խելքի տեր մարդկանց: Գոյություն ունի ինքնագովության երկու եղանակ. մեկն՝ իր մասին ասել լավը, մյուսը՝ պախարակել ուրիշներին: Այդ կրքերը ոչ միայն թույլ չեն տալիս տեսնելու տվյալ առարկան համակողմանի, նրանք նաև խաբում են մեզ՝ ցույց տալով առարկան այնտեղ, որտեղ այն չկա: Սրա հետ մեկտեղ մենք չափազանց հակված ենք հավատալու, որ այն, ինչ մենք տեսնում ենք իրերի վիճակի մեջ, բոլորն է, ինչ նրանում կարելի է տեսնել ընդհանրապես: Եվ միայն շատ քչերին է հաջողվում իրենց մտքում վեր բարձրանալ առօրեականից, սակայն էլ ավելի քիչ են նրանք, ովքեր համարձակվում են վարվել այնպես, ինչպես մտածում են:
Մոլորությունը միշտ հակասում է իրեն, ճշմարտությունը՝ երբեք: Չկա այնպիսի սխալ դատողություն, որ հետևանք չլինի կամ մեր կրքերի, կամ մեր տգիտության: Եթե ցանկանում եք ազնիվ վարվել, նկատի ունեցեք և հավատացեք միայն ընդհանուրի շահին: Անձնական շահը հաճախ գցում է մոլորության մեջ:

Follow

Get every new post delivered to your Inbox.