Բարև՛, թախիծ..Այդ դու° ես..Ո՛չ, ես չեմ ճանաչում քեզ: Մի ժամանակ ես տագնապ էի զգում քո ներկայությունից: Իսկ հիմա դու այնպես սովորական ես…Այնպես սովորական ես դարձել,թախիծ…Այն ժամանակ հույզերով ու կարոտով էիր փաթաթված…Իսկ հիմա` հստակ,պարզ…Դու փոթորկում էիր հոգիս, իսկ հիմա խաղաղ ես դու, և ես` նույնպես…
Ինչու° ես ժպտում…Իսկ ու°ր է քո հին, նենգոտ ժպիտը…Ոչինչ, ոչինչ չկա անցյալից…Այն օրերին դու պատմում էիր ինձ խանդի ու խաբկանքի մասին..Հիասթափությունների ու սպասումների մասին…Իսկ այսօր լուռ ես,մեղմ,մտածկոտ…Ա՜խ, իմ թախիծ, ոչինչ առաջվանը չէ…
Սիրում եմ քեզ,որովհետև դու ես այն միակը, ում սիրում եմ…
All posts in the Սիրում եմ քեզ,որովհետև դու ես այն միակը, ում սիրում եմ… category
…Այսօր…
Published April 1, 2012 by NoraGrig.Այսօր այնպես ուզում եմ խոսել աշխարհիս ամենագեղեցիկ զգացմունքների մասին:Այսօր այնպես ուզում եմ ասել քեզ, որ չեմ ատում քեզ, և չնայած անցած դառնություններին, դու դեռ հարազատ ես ինձ…
Հիշու°մ ես` մի ժամանակ լավ ընկերներ էինք…Որքան հաճախ եմ հիշում և որքան…
Ու հիմա գրում եմ քեզ, որպես այն հին օրերի, այն գեղեցիկ օրերի ընկերոջ:Մենք այդպես էլ չճանաչեցինք միմյանց և գուցե անգամ չճանաչենք երբևէ,սակայն կուզեմ իմանաս, որ չեմ ափսոսում ոչնչի համար..Չեմ ափսոսում այն ժամերի համար,որոնք անցկացրել եմ մտածելով քո մասին,իմ մասին,գարնան կամ տերևաթափի,տխրության կամ հիացմունքի մասին…Հավատա, որ չեմ չարանում տեսնելով քո երջանկությունը և հիվանդագին խանդ չեմ տածում նրանց հանդեպ, որոնց բաժին ես հանել քո այդ երջանկությունից…
Այս վաղ ժամին ես նայում եմ պատուհանից դուրս և թվում է.թե այս նոր բացվող օրը միակն է լինելու…Այնպես որ հիմա կուզեմ մի լավ շնչել այս` դեռևս չախտոտված օդը…Այո,այսօր այնպես ուզում եմ խոսել անկեղծության ու հոգատարության մասին,վստահության ու նվիրվածության մասին:Այսօր չեմ վախենում ասել,որ ես սիրում եմ իմ թշնամիերին:Եվ այսօր եմ հասկանում,որ հենց նրանք են, որ ուժ են տալիս մրցելու, հաղթելու համար..Այսօր ուզում եմ բարձրաձայն բղավել, որ շատ եմ սիրում իմ ընկերներին և հարազատներին…Այսօր..Այսօր հանկարծ նկատեցի, որ կան բաներ, որոնք իսկապես տնօրինվում են մարդու կողմից:Այն բոլոր դժվարություններն ու փորձությունները, որոնք քայլում են մեր կողքով և հաճախ կանգնում են մեր ճամփին, միայն նրա համար են, որ սովորենք պայքարել մեր նպատակների,մեր սիրելիների համար…
Այն ինչ գրում եմ այսօր շատ սովորական է: Բայց այն զգացումը, որը ստիպում է գրել, նման չէ մյուս զգացմունքներին.ո՛չ կարոտ է, ո՛չ դատարկություն, ո՛չ էլ…Պարզապես այսօր ուզում եմ խոսել աշխարհիս ամենագեղեցիկ, ամենաանկեղծ զգացմունքների և Մեր անցած ամառների մասին…
Nora Grigoryan…
Published March 4, 2012 by NoraGrig.…Ես կվառեմ այս գարնան բոլոր արևները…ու կանէացնեմ անձրևները…Քո հոգում փակված ու իմ հոգին փոթորկած մենությունը կջնջեմ ես…Քո աչքերում ծնված ու իմ աչքերում հանգած կրակները կկենդանացնեմ…Այս հեռավորությունը, այս կապանքները մի կողմ կնետեմ…Ես գիշերները փայլող աստղեր կկախեմ քո երկնքում…Կսփռեմ ծաղիկներ ամենուրեք ու կբերեմ քո առավոտները…Այս խաբեության,այս մոլորության մեջ մի բուռ սեր կնետեմ…Ու այս կարոտի փոխարեն, իմ սիրելի, կլինեն ժպիտներ,ժպիտներ,ժպիտներ..Ես քեզ կնվիրեմ իմ այս գարունը….
Այդ դու ես…Այո,դու ես..Նստիր կողքիս,իմ հարազատ..լսիր,ես կպատմեմ քեզ անցաց-գնացած օրերի մասին…Դու թարմ օդի մեջ թողեցիր ոտնահետքերդ ու այդպես ել չգտա քեզ,բայց երջանկություն մաղթեցի քեզ….Դու գնացիր արևածագին ու ես մենակ դիմավորեցի մայրամուտը…Որքան ժամանակ է անցել..Բաժանումից հետո միշտ էլ պահում են նամակները..Կամ էլ ծաղիկները հին…Կամ էլ..Իսկ ինչ ունենք մենք..Մենք չունենք ոչնչ…
Շնորհավոր տոնդ, սիրելիս…
Published February 13, 2012 by NoraGrig.Ես ամեն ինչ կտայի,որ գոնե մեկ անգամ ինձ ասեիր. << Շնորհավոր, սիրելիս…>>:Բայց դու դա կասես ուրիշին,իսկ ես…Միևնույնն է,թե ես ինչպես կնշեմ այս գեղեցիկ տոնը…Բայց ինչ ել որ լինի, ես ուզում եմ շնորհավորել քեզ և բոլոր նրանց,ովքեր սիրում են,սիրվում են…Նրանց,ովքեր գտել են իրենց սիրելիներին…
Միշտ հիշեք,մարդիկ,որ պետք է խնամքով վարվեքձեր սիրելիների հետ: Ասացեք նրանց , թե որքան կարևոր և հարազատ են նրանք ձեզ համար:Մի հոգնեք կրկնել,որ սիրում եք..Մի հոգնեք հոգատար և նվիրված լինելուց..Եվ վերջապես մի հոգնեք սիրելի մարդկանց երջանիկ պահեր պարգևելուց…Ձեր միանման օրերը խառնեք ձեր սիրո հետ և հիշեք, որ ամեն ինչից զատ ունեք մի անկեղծ, մի սիրուն ու թանկ զգացում…Մի բողոքեք ցրտից և մի ասեք, թե այս տարի ամռանը շատ է շոգ:Մի տխրեք տերևաթափից,որովհետև կա գարուն…Որովհետև կա մեկը, ով ամառ լինի, թե ձմեռ ապրում է ձեզ համար,ձեզնով…Մտածեք,թե որքան մեծ նշանակություն ունեք այն միակի համար,ով ինչ-որ մի տեղ կամ գուցե հենց ձեր կողքին հիանում է ձեզնով, սիրում է ձեզ…Ներեք,ներեք և էլի ներեք:Ու մի մոռացեք,որ դա այն վեհ կարողությունն էր, որով օժտված էր Արարիչը…Բայց, եթե անգամ հիասթափված եք կամ կարծում եք,որ չկա մեկը, ում սիրտը բաբախում է ձեզ համար…Եթե չկա այն մեկը. ում կուզեիք տեսնել ձեր կողքին..Մի չարացեք, որովհետև ինչ էլ որ լինի այս աշխարհում հաստատ կա մեկը, ով ապրում է ձեզ համար և սպասում է ձեզ: Մի խանդեք և մի նախանձեք..Այլ հասկացեք,որ միշտ չէ,որ մենք ունենում ենք այն, ինչը ցանկանում ենք ունենալ,քանի որ այն, ինչ հաճախ ցանկանում ենք ունենալ, մեզ համար չէ և կամ այն ունենալու իսկական ժամանակը դեռ չի եկել…Եղեք լավատես,բարի,ներողամիտ…Սիրեք և եղեք սիրված….
Շնորհավոր տոնդ,սիրելիս……..
Հատուկ քեզ համար` Ն.Գրիգորյանից



